-
29.09.2019|
23:32
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
-
29.09.2019|
23:31
Մոսկվայում անցկացվում է արտոնված բողոքի ակցիա, որի հազարավոր մասնակիցները պահանջում են ազատ արձակել «մոսկովյան գործով» անցնող ակտիվիստներին և մյուս քաղբանտարկյալներին:
-
29.09.2019|
23:29
Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Կիրակի օրը ցուցարարները կրկին արգելափակել են կենտրոնական փողոցներն ու հրաժարվել կատարել ոստիկանության պահանջները, ի պատասխան ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ:
-
29.09.2019|
23:28
Ավստրիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Հարցումները վկայում են, որ նախկին կանցլեր Սեբաստյան Կուրցը ամենաբարձր շանսերն ունի կրկին գլխավորելու կառավարությունը:
-
29.09.2019|
23:22
Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրապարակախոս Վահան Իշխանյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքով կալանավորված Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին:
-
29.09.2019|
23:21
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:
-
29.09.2019|
17:14
ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիի իրավահաջորդ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական գործիչները պատժամիջոցներն օգտագործում են որպես զենք:
-
29.09.2019|
17:13
ԱՄՆ կոնգրեսմեններ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն և Ադամ Շիֆը Պետդեպին և Պենտագոնին ուղղված իրենց նամակում պահանջել են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։
-
29.09.2019|
17:01
Սիրիան պահանջում է իր տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը, հակառակ դեպքում պետությունը իրեն վերապահում է հակաքայլերի իրավունք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը:
-
29.09.2019|
17:00
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ բան է անում Ուկրաինայի համար: Այդպիսով Ուկրաինայի նախագահը վիրավորել է Գերմանիայի կառավարությանը՝ գրում է Spiegel-ը: